Իրանական գազը խառնվում է ռուսականի հետ, արդյունքում գազի ջերմատվությունն ընկնում է. մասնագետ


17:54 , 21 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

«ՀայՌուսգազարդը» ոչ թե օդ կամ ազոտ խառնելով ցածրացնում է գազի կալորիականությունը, այլ իրանական գազը անկազմակերպ ձևով խառնում է ռուսական՝ ավելի բարձ կալորիականություն ունեցող գազին և արդյունքում գազի կալորիականությունը տատանվում է, իսկ սալօջախը չի կարողանում այդ տատանումների արդյունքով լիարժեք ջերմատվություն ապահովել։

Այսօր հրավիրված քննարկմանը նման եզրահանգման եկան մասնագետները՝ էներգետիկ Էմիլ Սահակյանը, «Հասարակական պաշտպաններ» միության տնօրեն Արամ Գրիգորյանը և գազի սպասարկման ոլորտում աշխատած Սիլվա Ադամյանը։


«Հայաստանում խախտված է գազի մատակարարումը թույլատրվելի պայմաններից և այրման համակարգը բոլորվին աչքաթող է արված»,-հայտարարեց էներգետիկ Էմիլ Սահակյանը։


Ըստ նրա, Հայաստան ներմուծվում է երկու տեսակի գազ, Ռուսաստանի գազի ջերմարագությունը 8500 կկալից ավելի է, իսկ իրանական գազինը՝ 8000 –ից ցածր է։


««ՀայՌուսագազարդը» խառնում է այս երկու գազը նույն խողովակի մեջ և ուղարկում սպառողին, իսկ նման խառնուրդի դեպքում սալօջախը չգիտի, թե գազը իրանակա՞ն է, ռուսակա՞ն, թե՝ խառնուրդ»,– ասաց նա։


«Յուրաքանչյուր սալիկ ունի իր պահանջները, թե քանի կալորիա գազի դեպքում կարող է աշխատել։ Կան ճապոնական, սլավոնական, չեխական սալիկներ։ Ցանկացած սալիկ, ինքը հաշվարկված է գազի որոշակի ջերմատվության համար, իսկ գազի այրման համար անհրաժեշտ է օդի քանակություն»,- ավելացրեց նա։


Մասնագետը նշեց, թե «ՀայՌուսգազարդը» կալորիականության հարցում չի խաբում։ «Իսկ եթե խաբում է, ապա խառնուրդի՝ հարցով, բայց չգիտակցված և հիմնական պատճառը սալիկներ են»,- ասաց նա։


Էմիլ Սահակյանը հավելեց, որ միայն գազի ջերմատվությունը չի կարևորը, այլ նաև թթվածնի համապատասխանությունը, նաև ճնշումը։ «Ռուսական և իրանական գազի տարբերությունը կալորիականությունն է, այսինքն՝ եթե կալորիականությունը ցածր է լինում, ավելի քիչ օդ է պետք, իսկ եթե խողովակն ավելի լայն է՝ օդը ավելին կլինի և ջերմությունը կնվազի»,- բացատրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ