17:42 , 21 փետրվար, 2014
Emedia.am-ը գրում է.
Փետրվարի 21-ին Lեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում։
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հադրութ քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Վիեն քաղաքի անունից՝ քաղաքապետ Ժակ Ռեմիլյեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ