Ուկրաինական Վիննիցայում Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը ցրվել է


16:52 , 21 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Վիննիցայի քաղաքային խորհրդում ցրվել է Ռեգիոնների կուսակցության խմբակցությունը: Ինչպես հաղորդում է correspondent.net-ը, այս մասին հայտարարել է Վիննիցայի քաղաքապետ Վլադիմիր Գրոյսմանը քաղխորհրդի արտահերթ նիստին:

Նրա խոսքերով՝ խմբակցությունը ցրվելու մասին որոշում է կայացրել արյունահեղ իրադարձությունների պատճառով, որոնք տեղի են ունենում Կիևում: Գրոյսմանը նշել է, որ քաղխորհրդի բոլոր որոշումները կայացվել են միաձայն: Ընդ որում, Ռեգիոնների կուսակցության քաղաքային պատգամավորները ևս կողմ են քվեարկել այս որոշմանը:

«Նրանք մեզ հետ միաձայն քվեարկել են: Այդ պատճառով այս որոշումը, որն ընդունվել է, այսօրվա չէ»,- հավելել է նա: