51-ամյա վարորդը Աբովյան քաղաքում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին ու նրանց երեխային


16:34 , 21 փետրվար, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 20-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 51-ամյա Հայկ Խաչատրյանը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ «Էլոնա» գեղեցկության սրահի դիմաց, իր կողմից վարած Volkswagen Tuareg մակնիշի 88 RN 889 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Հայկ Դուրյանին, 27-ամյա Մարինե Սիրեկանյանին և 1-ամյա Սամվել Դուրյանին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ