Ժամանակակից գրողը մի քիչ արհամարհված է. Էդուարդ Միլիտոնյան


16:04 , 21 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, շնորհավորելով Մայրենի լեզվի օրվա առթիվ, նշեց, որ վերցերորդ տարին է, որ մենք այս օրը նշում են որպես գիրք նվիրելու տոն: Այս տարի ընդլայնվեց նրա աշխարհագրությունը Արցախում և Թբիլիսում, Հայաստասնի տարբեր մարզերում:

«Ոչ թե յուրաքանչյուրս պետք է սպասի, որ իրեն գիրք նվիրեն, այլ ինքը պետք է նվիրի, դրանով զարկ կտրվի գրքի վաճառքին»,- ասաց նա:

ՀԳՄ նախագահը նշեց, որ դպրոց չի մտնում մանկական դասագիրք ու թերթ, դպրոցը չի աջակցում մանկական լավագույն տպագրված գրքերի տարածմանը: 

Նախկինում, նրա խոսքով, «Գարուն» ամսագիրը հնարավորություն էր տալիս ճանաչել ժամանակակից գրողներին, բայց այսօր, ցավոք, ժամանանակից գրողը մի քիչ արհամարհված է: 

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ տաղանդավոր գրողները և նրանց ստեղծագործությունները տարածվեն հանրության շրջանում»,- ասաց Գրողների միության նախագահը՝ հընթացս հարցադրում անելով, թե մի՞թե մեր լավագույն գրողները պետք է մահանան, նոր ճանաչենք: Նրա կարծիքով՝ սա մեծ խնդիր է՝ կապված դպրոցի հետ, քանի որ այսօր դպրոց չի մտնում մանկական ամսագիր ու թերթ, և դպրոցը լավագույն գրքերի քարոզմանը չի նպաստել, ինչպես որ Ռուսաստանում և Գերմանիայում տպագրված լավագույն գրքերի մասին ուսուցիչները տեղեկացնում են իրեն աշակերտներին և աշակերտների ծնողներին:

«Արմենպրես» լրատվական գործակալության անցկացրած «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը ներկայացնելով՝ գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ իրենք մրցանակաբաշխությունն իրականացնում են խղճի մտոք՝ համագործակցելով յոթ գրախանութի հետ:

Գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյանի հեղինակած «Շշուկների մատյան» վեպը ամենաշատն է հայտնվել բեսթսելերում, ուստի Ժամանակակից հայ հեղինակ անվանակարգում նա հաղթող ճանաչվեց:

Տարվա արտասահմանյան բեսթսելեր ճանաչվեց Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակը:

Տարվա ամենապահանջված թարգմանությունը եղել է Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: