Մարտաֆիլմերի կադրեր հիշեցնող 26 լուսանկար՝ Ուկրաինայի ծվատված սրտից


17:00 , 21 փետրվար, 2014

ukraine

Հակակառավարական ցույցերի մասնակիցը քայլում է Կիևի Անկախության հրապարակում` փետրվարի 19, 2014թ.:

Այն բանից հետո, երբ Սովետական Միության անկախացումից հետո Ուկրաինայում տեղի ունեցած ամենադաժան ու արյունալի բռնությունների ժամանակ՝ փետրվարի 18-19-ը, զոհվեց 26 մարդ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մեղադրեց եվրոպամետ ընդդիմության առաջնորդներին ուժային ճանապարհով իշխանության հասնել ցանկանալու համար:

Եվրոպական Միությունը հանդիպման է կանչել 28 օտարերկրյա նախարարի՝ քննարկելու Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամը: Սպասվում է, որ սանկցիաներ կկիրառվեն բռնությունների ու ուժի կիրառության համար պատասխանատուների դեմ:

Հակակառավարական ցույցերը երեքշաբթի օրվանից կատաղի բնույթ են ստացել, որի արդյունքում Կիևը հայտնվել է քաոսի մեջ ու տասնյակներով մարդիկ են զոհվել:

Ցույցերը վերածվել են իսկական ճգնաժամի ու այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, ծայրահեղական է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական պայքարի համար:

Ճգնաժամը սկսվեց նոյեմբերի երկրորդ կեսին, երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մերժեց վավերացնել Եվրոպական Միության հետ ասոցացման պայմանագիրը` նախընտրելով համագործակցել Ռուսաստանի հետ:

Քաղաքացիները փողոց դուրս եկան՝ ցույցեր սկսելով Կիևի կենտրոնում գտնվող Անկախության հրապարակում, որն այլ կերպ հայտնի է որպես Մայդան: Դրանից հետո Յանուկովիչի ու ընդդիմության միջև առերեսումը գնալով ավելի ու ավելի սրվեց:

Չորեքշաբթի օրը ցուցարաները կրկին հավաքվեցին Մայդանում՝ նախապատրաստվելով ոստիկանության հետ բախումների: 

Ոստիկաններից պաշտպանվելու համար ցուցարարները պատմական ռազմավարություն են օգտագործում` փողոցները շրջափակելով կրակով: 

Լուսանկարները, որոնք արվել Կիևի փողոցներից ու Մայդանից, անիրական կադրեր են թվում ֆանտաստիկ ֆիլմերից: Դիտեք ստորև:

Հակակառավարական ցույցերն անավարտ են ու դրանց վերջը դեռևս չի երևում: «Նրանք կարող են մեզ վրա հարձակվել հազարներով, սակայն մենք չենք հանձնվի:…Մենք կմնանք մինչև հաղթանակ ու կպահենք Մայդանը մինչև վերջ»:

The anti-government protesters remain defiant, with one man telling Reuters:

Հակակառավարական ցուցարարը կանգնած ոստիկանների առջև՝ Կիևի Անկախության հրապարակում բախումների ժամանակ, փետրվար 18, 2014թ.:

Յանուկովիչի դեմ 12 շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերը սուր ընթացք ստացան երեքշաբթի օրը, երբ ուկրաինական ոստիկանությունը մտավ ցուցարարների կողմից գրավված Կիևի հրապարակ, ինչի արդյունքում զոհվեց 14 մարդ, ու զոհերի թիվը շարունակում է աճել՝ արդեն հասնելով մի քանի տասնյակի:

Կիևի փողոցները բողոքների ամբողջ ընթացքում կրակի մեջ են եղել: Մայդանն առավել շատ լույսի մեջ, երեքշաբթի:

Kiev streets have been burning throughout the protests. On Tuesday, the Maidan was particularly alight.

2014թ.-ի փետրվարի 18-ին ոստիկանության հետ տեղի ունեցող բախումների ժամանակ հակակառավարական ցուցարարները պաշտպանվում են վահանների հետևում: Ուկրաինական ոստիկանությունը Անկախության հրապարակ մտավ երեքշաբթի օրը՝ հետ մղելով ցուցարարներին: Բախումները ուղիղ եթերով հեռարձակվում էր տեղի հեռուստաընկերություններից մեկով:

Հրավառություն հենց դաժան բախումների կիզակետում:

Leading to some incredible fireworks amid the violence.

2014թ.-ի փետրվարի 18-ին Անկախության հրապարակում բախումների պահին հակակառավարական ցուցարարի մոտ հրավառություն պայթեց:

Ցուցարարներն օգտագործում են քարեր, պարսատիկներ, ինքնանետիչ (կատապուլտ), մոլոտով-կոկտեյլ ինքնաշեն պայթուցիկներ և այլն:

Protesters have used rocks, slingshots, catapults, and Molotov cocktails.

Ցուցարարը քարեր է նետում այրվող մեքենայի հետևից: Կիև, փետրվար 18, 2014թ.:

Ցուցարարների կողմից օգտագործվող մոլոտով-կոկտեյլ ինքնաշեն պայթուցիկները արդյունավետ զենք են ցուցարարների համար ոստիկանության դեմ պայքարում:

While crude, the mixture of flammable liquid inside the bottle of a Molotov cocktail has proven very effective.

Հակակառավարական ցուցարարները ոստիկանության հետ բախումների ժամանակ նաև ինքնաշեն հրթիռներ են օգտագործել: Երեքշաբթի օրը, երբ ոստիկանները մտան Մայդան, բախումները նոր թափ ստացան:

Ինչպես երևում է՝ նրանք բավականաչափ պաշար ունեն ինքնաշեն զենքեր պատրաստելու համար:

And there appears to be a steady supply.

Ուկրաինացի կանայք Կիևի Անկախության հրապարակում փետրվարի 19-ին մոլոտով-կոկտեյլներ են պատրաստում:

Սրանք պետք է արագ նետել, այլապես կարող են պայթել հենց ձեռքի մեջ:

They need to be thrown fast, otherwise it could blow up in someones hand.

Հակակառավարական ցուցարարը պատրաստվում է բենզինով ինքնաշեն պայթուցիկ նետել ոստիկանների վրա՝ Կիևի անկախության հրապարակում:

Ուղղակի բախումներ

And then there are the direct clashes.

Հակակառավարական ցուցարարները ոստիկանների հետ ուղղակի բախման ժամանակ՝ Կիևի Ուկրաինայի խորհրդարանական շենքի մոտ, փետրվար 18, 2014:

Կառավարության կողմից ցույցերը ճնշելու համար Մայդանում է նաև բերկուտը` հատուկ ծառայությունը, որը հիմնադրվել է 1988թ.-ին՝ որպես սովետական ՕՄՕՆ-ի մաս:

Riot police include special forces known as Berkut, which was first formed in 1988 as part of the Soviet OMON (Special Purpose Police Unit), a vicious riot police and paramilitary force.

Ոստիկանները բախումների ժամանակ ծեծի են ենթարկում ցուցարարին:

Դժվար է պատկերացնել, որ այս տղամարդիկ սովորական գյուղացիներ են:

Its hard to imagine that these men are countrymen.

Վիրավոր ու արյունոտ դեմքերով տղամարդիկ:

Հարյուրավոր մարդիկ են վիրավորվել ու եղել են տասնյակներով զոհեր:

So far, hundreds have been injured.

Ոստիկանները քարշ են տալիս վիրավորներին:

Երեքշաբթի գիշերը քաղաքացիները բուժօգնություն էին ցույց տալիս Սբ. Միքայելի ոսկեգմբեթ եկեղեցում:

By the end of Tuesday night, citizens set up a makeshift hospital in St. Michaels golden-domed cathedral.

Հակակառավարական ցուցարարները բուժօգնություն են ստանում Սբ. Միքայելի ոսկեգմբեթ եկեղեցում՝ փետրվարի 19-ի առավոտվա վաղ ժամերին:

Ոստիկանները վահաններ են օգտագործում պաշտպանվելու համար:

Riot police use ancient military tactics and shields to defend themselves.

Ներքին գործերի նախարարության անդամները վահանների հետևում պաշտպանվում են մի քանի հազարավոր ցուցարարների հետ բախման ժամանակ:

Ցուցարարները պատսպարվում են այն ամենի հետևում, ինչ գտնում են:

Protesters protect themselves behind anything they can.

Ուկրաինայի խորհրդարանական շենքի մոտ տեղի ունեցող բախումների ժամանակ ցուցարարը փորձում է պատսպարվել, փետրվար 18, 2014թ.:

Ոչինչ չի կանգնեցնում կրակը:

Nothing has deterred flames.

Ոստիկանը փորձում է փախչել մոլոտով-կոկտեյլից բռնկված կրակից:

Ու սա կարող են վկայել երկու կողմերն էլ:

As both sides can attest.

Ցուցարարը այրվում է Ուկրաինայի խորհրդարանական շենքի դիմաց բախումների ժամանակ:

Ուկրաինայի կառավարությունը վերջնագիր ներկայացրեց ցուցարարներին՝ ցրվելու կամ կոշտ միջոցների դեմ կանգնելու, սակայն ցուցարարները չեն ընկրկում:

Tuesdays protest escalated after the Ukraine government gave protesters an ultimatum to disperse or face

Ոստիկանները պաշտպանվում են իրենց վահանների հետևում՝ ցուցարարների հետ բախման ժամանակ:

Ի պատասխան աջ ռադիկալների՝ ցուցարարներին կոչ արեցին զինվել:

In response, the Right Sector, a radical far-right group, called for protestors to arm themselves.

Հակակառավարական ցուցարարներն իրենց զենքերով նշան են բռնում ոստիկանության հետ բախումների ժամանակ:

Շարժվելով դեպի Մայդան՝ ոստիկանները կարողացան գիշերվա ընթացքում գրավել մեկ երրորդը:

Riot police stormed the square and took over about a third of it overnight.

Ոստիկանները մոտենում են Մայդանին:

Ցուցարարների դեմ օգտագործվում են ինչպես ջրի շիթեր, այնպես էլ արցունքաբեր գազ ու խլացուցիչ նռնակներ:

Water cannons put out fires while tear gas and stun grenades were used on protesters.

Դիմակով ցուցարարը պայթած մեքենայից դուրս եկող ծխի ֆոնին:

Ցուցարարներն էլ ունեն իրենց մեթոդները՝ ոստիկանության դեմ պայքարելու համար:

Protesters held their own through the morning.

Հակակառավարական ցույցերի ակտիվիստը հանգստանում է Կիևում ոստիկանների հետ բախումների ընթացքում: Մինչ Արևմուտքը սանկացիաների կիրառության մասին քննարկումներ է անցկացնում, Կրեմլը Կիևում բռնությունների համար մեղադրում է Արևմուտքին:

Եվ ուժային համակարգը թափվեց ծխից մխացող Մայդան:

And reinforcements poured into a smoldering Maidan.

Հակակառավարական ցուցարարները հավաքվել են Անկախության հրապարակում:

Կողմերից և ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, ու ինչպես երևում է, ճգնաժամը խաղաղ ճանապարհով ավարտի չի հասնի:

As both sides dig on Wednesday, it doesnt look like the crisis will end peacefully.

Ցուցարարները քարեր են հավաքում՝ ոստիկանության հետ բախումներում օգտագործելու համար:

Հակակառավարական ցուցարարները քարեր են ջարդում Կիևի կենտրոնում:

Citizens are working together to stockpile rocks for building and throwing.

Անկախության հրապարակը շարունակում է մարտադաշտ մնալ:  

So Independence Square remains a warzone.

Անկախության հրապարակը վերևից:

Եվ Ուկրաինայի համար պայքարը շարունակվում է:

And the struggle for Ukraine continues.