15:58 , 21 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը վերածվեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև բանավեճի, որի ժամանակ Փաշինյանը հույս հայտնեց, որ արծարծվող թեման անպայման կներառվի նաև Արտաշես Գեղամյանի հերթական գրքում։
Արտաշես Գեղամյանն էլ հակադարձեց, թե իր գրքում ավելի լուրջ թեմաներ է արծարծվում։
Իսկ մինչ այդ ՀԱԿ պատգամավորը հետարքրքվեց, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության պաշտպանությունը Հայաստանի բուհական համակարգի հեղինակության վրա ինչպե՞ս է ազդել:
Նշենք, որ հանձնաժողովի նիստին քննարկվում էր 2013 թ-ի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված «ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը և Արտաշես Գեղամյանը, ընդհատելով Նիկոլ Փաշինյանին, պահանջեց վերջինս այդ ամենը ներկայացնել «պայմանագրի լույսի ներքո»:
Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե համաձայնագիրը վերաբերում է բուհական համակարգին, փոխադարձ հարաբերություններին, և այս առումով շատ կարևոր է Հայաստանի բուհական համակարգի իմիջը, որը ըստ նրա՝ վերջին տարիներին շատ լուրջ խնդիրներ են առաջացել այդ ուղղությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ