Դ!ԵՄ ԵՄ-ը բոյկոտել է պարտադիր կուտակայինի մասին քննարկումը


15:21 , 21 փետրվար, 2014

Դ!ԵՄ ԵՄ-ը բոյկոտել է պարտադիր կուտակայինի մասին քննարկումըArmnewstv.am-ը գրում է.

Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության անդամները բոյկոտել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին նվիրված միջոցառումը: Խմբի անդամները ներխուժել են դահլիճ այն ժամանակ, երբ ներկայացվում էր համակարգի դրական եւ բացասական կողմերը: Դ!ԵՄ ԵՄ խմբի անդամները պահանջում էին խոսքի հնարավորություն: Ի պատասխան` համաժողովի կազմակերպիչները խնդրել են իրենց հուզող հարցերը ներկայացնել մասնագետներին: Դ!ԵՄ ԵՄ-ի անդամները, սակայն, չեն համաձայնվել ու շարունակել են վանկարկումները` «Դեմ ենք պարտադիրին»:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ