Այսօր մայրենիի օրն է


15:00 , 21 փետրվար, 2014

Մեր հայրենակիցներից շատերի համար հայերենն ընդամենը առօրյա հաղորդակցման միջոց է, ըստ որում, մի մասի համար՝ ոչ գլխավոր, այստեղից էլ իմիջիայլոց վերաբերմունքը: Եթե լիներ հստակ գիտակցում, որ լեզուն միաժամանակ մշակույթ է, սերունդների խտածո կենսագրություն, անցյալի բացահայտման թաքնագիր, երկրի ու նրա զավակաց որպիսության ցուցիչ, անսպառ ներուժի ստնտու, անխոցելի զրահաբաճկոն, մոտեցումը բոլորովին այլ կլիներ...