13:46 , 21 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Չինաստանի իշխանությունները կարգելեն բժիշկներին հիվանդներից գումար կամ նվերներ ընդունել: Իշխանության տվյալներով՝ վճիռն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Բուժհաստատությունների աշխատակիցները պետք է հոսպիտալացված հիվանդներին ծանոթացնեն փաստաթղթին մեկ օրվա ընթացքում: Հիվանդները պետք է ստորագրեն պարտավորություն՝ բուժաշխատողներին չառաջարկելու հավելյալ դրամական միջոցներ, այլ վճարելու միայն բուժման ծախսերը»,- ասվում է Չինաստանի առողջապահության և պլանային ծննդի հարցերով պետական կոմիտեի փաստաթղթում:
Կոմիտեն այդ քայլին է դիմել բժիշկ-հիվանդ հարաբերությունները պարզեցնելու նպատակով: