Լոս Անջելեսում բողոքի ակցիա կկազմակերպվի` Վահե Ավետյանին ծեծելով սպանելու դեմ


22:56 , 30 հունիս, 2012

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, այսօր` հունիսի 30-ին, Հայաստանի հյուպատոսարանի առջև տեղի կունենա ակցիա, որին մասնակից ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները կդատապարտեն հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպը: