Շատ միլիոնատերեր ԲՈՒՀ-երում չեն սովորել, սակայն դա չի խանգարել իրենց ընկերություններ հիմնել և միլիարդավոր դոլարներ աշխատել:
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից Թայգեր Վուդը ժամանակին հրաժարվեց Ստենֆորդի համալսարանում սովորելուց, որովհետև ցանկանում էր պրոֆեսիոնալ գոլֆով զբաղվել: Այսօր նրա եկամուտը տարեկան 100 միլիոն դոլարից ավել է:
ՍտեՖանի Ջոան Անջելինա Ջերմանոտան, որը հայտբի է լեդի Գագա անունով, հեռացավ Մանհեթանի հոգևոր դպրոցից երգչուհու կարիերա ստեղծելու համար:
Հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը փիլիսոփայություն էր ուսումնասիրում Վիսքոնսին նահանգի համալսարաններից մեկում, սակայն նա հրաժարվեց ավարտական քննություններից ֆիլմում նկարահանվելու համար:
