12:32 , 21 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում հիդրոօդերևութաբանության ավելի քան 100-ամյա պատմության մեջ ներկայիս ձմեռը ռեկորդ է սահմանել տեղումների քանակով:
Դեկտեմբերի առաջին կեսից որոշ շրջաններում եղել են 486.8 մմ տեղումներ: Այդ ցուցանիշը գերազանցել է նախկին ռեկորդը, որը սահմանվել էր 1995 թվականին (485.1 մմ)՝ հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով Թագավորության հիդրոօդերևութաբանության ծառայությանը:
Անձրևային եղանակի ֆոնին՝ Անգլիայի հարավ-արևմուտքում ջրհեղեղից առավելապես տուժել են Ուելսը, Լոնդոնը, հատկապես Թեմզայի մերձակա շրջանները:
Դեկտեմբերից շրջանում ջրով են ծածկվել նվազագույնը 6.5 հազար շինություն: Ջրհեղեղի սպառնալիք էր հայտարարվել Մեծ Բրիտանիայի գրեթե 200 շրջաններում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձմռան ամիսներից հունվարն է ռեկորդ սահմանել տեղումների քանակով դիտարկման ամբողջ պատմության ընթացքում: Բացի այդ՝ հունվարն անսովոր խոնավ ամիս էր ու տաք: Միջին ջերմաստիճանը նվազել էր 6-8 աստիճանով: