Facebook-ը կվճարի ձեզ 500$ և ավելի, եթե դուք...


12:33 , 21 փետրվար, 2014

 


Ֆեյսբուքը դասվում է այն կայքերի շարքին, որոնք վճարում են կայքում հայտնաբերված որևէ սխալի համար: Մինիմալ վճարը կազմում է 500 ամերիկյան դոլար, որը, սակայն, վերջնական չէ: Եթե դուք գտնեք որևէ կարևոր սխալ, գումարի չափը կբարձրանա, իսկ այս ամենի մասին ավելի կոնկրետ տեղեկությունները այստեղ, ինչպես նաև գտնված սխալի համար ուղարկել հաղորդագրություն:
 Ներկա ժամանակում բոլոր ինտերնետ-կազմակերպություններից Google-ն և Mozilla-ն են վճարում հայտնաբերված թերությունների համար: Google-ն վճարում է սկսած 500$-ից մինչև 3133.7$ Chromium-ի, ինչպես նաև վեբ-սերվիսների համար, ինչպիսիք են՝  google.com,youtube.comblogger.comorkut.com կայքերը:
Իսկ Mozzilla-ն վճարում է 500$-ից մինչև 3000$ Firefox-ի, Thunderbird-ի և Firefox Mobile-ի համար: