Ի՞նչ է WhatsApp-ը և ինչո՞ւ Facebook-ը 16 միլիարդ դոլար վճարեց դրա դիմաց


11:59 , 21 փետրվար, 2014

Facebook-ը ծախսել է 16 միլիարդ դոլար՝ WhatsApp-ը ձեռք բերելու համար՝ վճարելով 4 միլիարդ դոլար կանխիկ գումար և 12 միլիարդ բաժնետոմսերի տեսքով (մոտակա 4 տարիներին ներդնելու է ևս 3 միլիարդ դոլարի բաժնետոմս): Սա Facebook-ի ամենամեծ ձեռքբերումն է, որի վրա ծախսած գումարը 16 անգամով գերազանցում է այն գումարին, որն այս սոցիալական ցանցը վճարեց Instagram-ի դիմաց:   

Եթե դուք բնակվում եք Հյուսիսային Ամերիկայում, դուք գուցե այնքան էլ լավ ծանոթ չլինեք WhatsApp-ին: Այն տեքստային հաղորդագրություններին փոխարինող հավելված է, որը թույլ է տալիս հաղորդագրություններ ուղարկել ձեր կոնտակտներում ներառված ցանկացած մարդու: Պետք է միայն իմանալ տվյալ մարդու հեռախոսահամարը: BlackBerry Messenger-ի և iMessage-ի նման այս ծառայությունը ևս թույլ է տալիս օգտատերերին արգելափակել SMS ծառայությունը (short message service – թարգմանաբար՝ կարճ հաղորդագրությունների ծառայություն) և խուսափել կարճ հաղորդագրությունների համար գանձվող վարձերից:  

WhatsApp-ը գոյություն ունեցող բազմաթիվ նմանատիպ ծառայություններից ամենահայտնին է և ունի 450 միլիոն ակտիվ օգտատերեր: Նրա չինական մրցակիցը՝ WeChat-ը, պնդում է, որ ունի 270 միլիոն ակտիվ օգտատերեր, իսկ Japans Line-ը վերջերս հայտնել է, որ ունի 300 միլիոն գրանցված օգտատեր (չնայած՝ ակտիվ օգտատերերի թիվը զգալիորեն պակաս է): Հայտնի են նաև Viber-ը, Kik-ը, ChatON-ը և այլն:  Թեպետ WhatsApp-ը ավելի մեծ մասսայականություն է վայելում, քան նմանատիպ այլ ծառայությունները, այն տարբեր չափով է հայտնի տարբեր տարածաշրջաններում: Այն չափազանց տարածված է Հնդկաստանում, որտեղ հասանելի է անգամ բարձր ֆունկցիոնալ հնարավորություններով օժտված բջջային հեռախոսների համար, ինչպիսին են, օրինակ, Nokia Asha շարքի հեռախոսները: Այս հեռախոսների տերերը վճարում են չնչին վարձ կամ առհասարակ վարձ չեն վճարում նմանօրինակ ծառայություններից օգտվելու համար: Հենց այդ պատճառով էլ WhatsApp-ը և նման այլ ծառայությունները, որոնք թույլ են տալիս խուսափել SMS-ներով փոխանակվելու անհրաժեշտությունից, գերիշխող են դարձել այն երկրների շուկաներում, որտեղ քչերը կարող են իրենց թույլ տալ թանկարժեք սմարթֆոն գնել:

Zuck

WhatsApp-ը կարելի է անվճար ներբեռնել, սակայն օգտագործման առաջին տարուց հետո ծառայության համար գումար է գանձվում: Եթե ցանկանում եք շարունակել օգտվել հավելվածից, հարկ է վճարել տարեկան 0.99 դոլար: Մարդկանց մեծամասնության համար սա չնչին գումար է՝ համեմատած այն գումարի հետ, որ տարեկան կտրվածքով ծախսվում է տեքստային հյաղորդագրությունների վրա:  

16 միլիարդ դոլարի հարցը  

Եթե անգամ WhatsApp-ի յուրաքանչյուր ակտիվ օգտատեր դառնար այս ծառայության դիմաց վճարող սպառող, WhatsApp-ի ընդհանուր եկամուտը կկազմեր ընդամենը 450 միլիոն դոլար: Ծառայության ղեկավարությունն ասում է, որ իրենք գովազդ ներկայացնելու ծրագրեր չունեն և առայժմ փող աշխատելու այլ տարբերակ էլ չունեն: Այսպիսով, ինչու՞ WhatsApp-ը 16 միլիարդ դոլար արժեր:

Մարկ Ցուկերբերգն ասել է, որ WhatsApp-ի օգտատերերի թիվը հատելու է միլիարդի սահմանագիծը: Հենց այս պատճառով էլ այն մեծ մասսայականություն վայելող հազվագյուտ ծառայություն է, որը չափազանց արժեքավոր է: Ցուկերբերգը նշել է, որ այս ձեռքբերումը նպաստում է Facebook-ի առաքելության իրականացմանը: Նա ավելի մանրակրկիտ տեղեկատվություն է տրամադրել բոլորովին վերջերս տեղի ունեցած գործարքի մասին.  

Ցուկերբերգն ասել է, որ WhatsApp-ի գնումը նպաստում է Facebook-ի Internet.org նախագծի իրականացմանը: Նրա առաքելությունն է ինտերնետով ապահովել աշխարհի բնակչության երկու-երրորդ մասին, որը դեռևս զրկված է ինտերնետից օգտվելու հնարավորությունից: Սա հսկայական տեղաշարժ կլինի: Քանի որ ակնկալվում է, որ այդ տեղաշարժը տեղի է ունենալու զարգացող շուկաներում, որտեղ WhatsApp-ը հայտնի է, WhatsApp-ը դարձել է  Facebook-ի ռազմավարության կարևորագույն տարրը: Ցուկերբերգը նաև պարզաբանել է, որ Facebook-ը WhatsApp-ը ձեռք չի բերել դրանով Facebook Messenger-ին փոխարինելու համար: Նա ասել է, որ այս երկու ծառայությունները տարբեր նպատակների համար են գործածվում՝ Messenger-ը ավելի շատ էլեկտրոնային փոստի դեր է կատարում, իսկ WhatsApp-ը ավելի շատ կիրառվելու է համաժամանկյա շփման համար: Facebook-ը դրա դիմաց վճարել է 16 միլիարդ, քանի որ այն հասել է այնպիսի արդյունքի, որին Facebook-ն ինքնուրույն չի կարողացել հասել: WhatsApp-ն ակտիվորեն օգտագործվում է աշխարհի այնպիսի վայրերում, որտեղ գալիք տարիներին բջջային հեռախոսների շուկան զգալի առաջընթաց է ապրելու:  

Ցանկացած ոք, ով իր բաժնեմասն ունի բջջային հեռախոսների շուկայում (սկսած բջջային հեռախոսներ արտադրողներից մինչև կրիչներ արտադրողները) շահագրգռված է կայուն դիրք զբաղեցնել այդտեղ: Բոլոր բաժնետերերը տենչում են տիրանալ ամենալավ պատառին, մինչ Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի սպառողները ամեն օր սմարթֆոներ են ձեռք բերում: Այսուհետ այդ հեռախոսներից բոլորի մեջ ներբեռնված կլինի Facebook-ին պատկանող հավելվածը:  

Բոնուս. 5 փաստ Facebook-ի մասին