11:50 , 21 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ուժեղ սմոգի պատճառով հայտարարվել է վտանգավորության «դեղին» մակարդակ՝ հայտնում է ITAR-TASS-ը: Ինչպես հայտարարել են տեղի ԶԼՄ-ները, ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցներին հանձնարարված է աշխատել պաշտպանիչ դիմակներով, շինարարական օբյեկտներում կասեցվել են աշխատանքները:
Ներկայում մթնոլորտային աղտոտվածության ինդեքսը գերազանցում է 400 միավորը, ինչի հետևանքով քաղաքի մի շարք շրջաններում տեսանելիությունը չի գերազանցում 100 մետրը:
Երեխաներին, տարեցներին ու շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում զերծ մնալ փողոցում երկար ժամանակով մնալուց:
Չինաստանում ընդունված է տարերային աղետների նախազգուշացման 4 մակարդակ՝ կապույտ, դեղին, նարնջագույն ու կարմիր: