10:58 , 21 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Կիևում փետրվարի 21-ի առավոտյան ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության ներկայացուցիչների ու Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների միջև հանդիպումը, գրում է lenta.ru-ն: Հանդիպումը տևել է ինը ժամ և ավարտվել է տեղի ժամանակով առավոտյան 7:30:
Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Ռադոսլավ Սիկորսկին ուրբաթ պատրաստվում են անցկացնել ևս մի հանդիպում Ուկրաինայի նախագահի հետ՝ երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման խնդրով, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին բանակցությունների ավարտից հետո: Լեհաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախագահի գրասենյակից դուրս գալուց հետո հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ