Կիևում բախումների զոհերի թվում հայ կա. ԶԼՄ-ներ


09:08 , 21 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Կիևում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ազգությամբ երկրորդ հայն է արդեն զոհվել։ Ավելի վաղ բախումների ժամանակ զոհվել էր ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը։

Մասնավորապես, փետրվարի 20-ին ընդդիմադիրների և իրավապահների միջև բախումների հետևանքով զոհերի ցուցակում հայի անուն կա, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ընդդիմադիր ակտիվիստներ Տատյանա Պեչոնչիկին և Ռոման Տիտիկալոյին։

Տատյանա Պեչոնչիկը Facebook-ի իր էջում նշել է, որ 58՝ ինքնությունը պարզված զոհերի ցուցակում հայ կա՝ Արաթունյան կամ Արությունով Գեորգի, մոտ 50 տարեկան, Ռովնո քաղաքից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ