09:00 , 21 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Անցյալ տարվա ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևի փաստաբանների թվում հայտնվել է երկրորդ իրավաբան, ով մասնագիտացած է այն դատապարտյալների պաշտպանության գործով, որոնց մահապատիժ է սպառնում:
Հինգշաբթի օրը դատավոր Ջորջ ՕԹուլը հավանության է արժանացրել պաշտպանական թիմի հավելյալ անդամի՝ հայտնի ամերիկացի փաստաբան Դևիդ Բրաքի թեկնածությունը: Ինչպես նշում է մամուլը, Բրաքը մասնագիտացած է այն քրեական գործերում, որոնցով անցնողներին սպառնում է առավելագույն պատժաչափ՝ 30 տարուց ավելի:
Ցարնաևի գործով աշխատում է նաև փաստաբան Ջուդի Քլարքը, ով հայտնի է դատապարտյալներին մահապատժից «փրկելու» իր կարողությամբ: