«Ժողովուրդ». Ազգային ժողովի նախորդ քառօրյաներից «ժառանգություն» մնացած նախագծերը


08:34 , 21 փետրվար, 2014

«Պարզվում է՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում քիչ չեն նախորդ քառօրյաներից «ժառանգություն» մնացած նախագծերը, որոնք թեև ընդգրկվել են օրակարգ, բայց այդպես էլ չեն քննարկվել։ Դրանք հիմնականում զանազան միջազգային համաձայնագրեր են։

«Ժողովուրդ»-ը երեկ պարզել է, որ դեռ 2007թ. մայիսից Աժ օրակարգում է «2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որը, փաստորեն, գրեթե յոթ տարի է՝դեգերում է օրակարգից օրակարգ. Աժ գումարումից գումարում։

Հիշեցնենք, որ նման մի նախագիծ էլ Աժ օրակարգում կար 2003թ.-ից. խոսքը «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի մասին էր, որը, սակայն, Սերժ Սարգսյանը կասեցրեց այն բանից հետո, երբ ՀԱԿ պատգամավորները բարձրաձայնեցին ու պահանջեցին դնել քննարկման»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։