Եվրոպան սառեցնում է Յանուկովիչի և Ուկրաինայի մյուս ղեկավարների ակտիվները


05:54 , 21 փետրվար, 2014

Newsbook.am-ը գրում է.

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշտոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանության նկատմամբ վիզային և ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում, գրում է Glavcom.ua-ն։ Էշտոնի խոսքերով, սառեցվելու են Ուկրաինայի ղեկավարներին պատկանող ակտիվները, սահմանափակվելու է այդ երկիր զինամթերք ներկրելու հնարավորությունը, ինչպես նաև բռնությունների կիրառման համար պատասխանատվություն կրող պաշտոնյաները զրկվելու են ԵՄ երկրներ մուտք գործելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է պատժամիջոցների ենթականերին, ապա Էշտոնը միայն հաստատել է, որ ցուցակում տեղ կգտնեն Ուկրաինայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, որոնց անունները պետք է նշի այդ երկրում ԵՄ ներկայացուցչությունը։