Գերագույն ռադայի 236 պատգամավորներ քվեարկել են զինադադարի հաստատման օգտին. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ


03:17 , 21 փետրվար, 2014
f6178cda393bc259c76657e5ae240323

Galatv.am-ը գրում է.

Ցուցարարները շարունակում են մետաղյա վահաններով ու ձեռքի տակ ընկած այլ իրերով ամրացնել Կիևի հիմնադիրների արձանի մոտ տեղակայված իրենց բարիկադները:

Դեպի Մայդան են շարժվում «Շտապօգնության» մեքենաներ, Մայդանը կրկին ծածկված է խիտ ծխով: Սրա հետ մեկտեղ դեպի Մայդան շարունակում են ժամանել մարդիկ Ուկրաինայի տարբեր շրջաններից, ինչի մասին տեղեկացնում են բեմից: Ինչպես նաև հավաքվում են քաղաքի բնակիչները:

Մայդանի հարակից փողոցներում ՃՈ անցակետեր են տեղադրվել, որտեղ մարդկանց թույլ չեն տալիս մեքենաներով շարժվել քաղաքի կենտրոն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 20-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարված` ի հիշատակ երեկ զանգվածային բախումների արդունքում զոհվածների:

 

Լրացված 12:25

Մայդանում կրկին շատ վիրավորներ ու զոհեր կան: Reuters-ը հրապարակել է զոհերից մեկի լուսանկարը: Լուսանկարն արված է Անկախության Մայդանում:

Լրացված 12:31

Բախումների արդյունքում վիրավորվել են «Բերկուտ» հատուկ ջոկատայինների և ներքին զորքերի 23 մարտիկներ:

Այս մասին «112» հեռուստաալիքի եթերից հաղորդել է ՆԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Բուրլակովը:

Նրա խոսքերով` իրավապահները վիրավորվել են հրազենային զենքից:

Ցուցարարները կրկին գրավել են Ուկրանայի տունը և վերականգնում են կենտրոնական մուտքի մոտ տեղադրված բարիկադները:

Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, ցուցարարների մի մասը հետապնդում են Ուկրաինայի տնից փախչող իրավապահներին:

Լրացված 13:20

Մայդանում վիրավորների ու զոհերի թիվը գնալով ավելանում է:

7 զոհվածների դիերը դրված են Կիևի Անկախության Մայդանում` «Կազացկի» հյուրանոցից ոչ հեռու:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինական ճշմարտությունը», դիերը դրված են մայթեզրին` ծածկված ծածկոցներով:

Դատելով արտաքին տեսքից` բոլոր նրանք միջին տարիքի տղամարդիկ են:

Ինքնապաշտպանության ներկայացուցիչներն ասում են, որ այդ մարդկանց գնդակահարել են «դիպուկահարները», ովքեր նշան են բռնում գլխի հատվածին:

«7 զոհվածներից 6-ը մահացել են պարանոցին ստացած գնդակից»,- ասել են ինքնապաշտպանականները:

Լրացված 14:08

Ուժայիններն ու իշխանամետ ուժերը պատրաստվում են գրոհի:

Պեչերի փողոցում բեռնաթափում են ուժայինների համար զենքերով արկղերը, հաղորդում է Espreso TV-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուժայինների և իշխանամետ ուժերի կողմնակիցները շարժվում են Արսենալյան մետրո կայանի ուղղությամբ:

Մինչ այդ, Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտարարում են, որ Մայդանում գտնվող կոնսերվատորիայի շենքից ուժայինների ուղղությամբ կրակում են հրազենային զենքով` վիրավորել է  4 ոստիկան: Համաձայն տեղեկատվության` կրակը շարունակվում է:

Կիևի Մայդանում հավաքված ցուցարարները զանգվածաբար զոհվում են դիպուկահարների արձակած գնդակներից, որոնք կրակում են ակտիվիստների վրա հյուրանոցների տանիքներից: Ինստիտուտյան փողոցում ևս ուժայինների արձակած գնդակներից նորանոր զոհեր են գրանցվում:

Լրացված  17:12

Կիևում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Զոհերի թիվը գնալով ավելանում է: Դիպուկահարների գնդակներից զոհվածների հուղարկավորման արարողակարգերը քահանաները հենց Կիևի կենտրոնում են անցկացնում: Այս մասին հաղորդում է «ТСН»-ը:

 Զոհերի դիերը աշխատում են զգուշությամբ տեղափոխել փողոցից, որպեսզի տեղափոխողները ևս չհայտնվեն դիպուկահարների թիրախում: Անկախության Մայդանի մոտակայքում գտնվող տրոլեյբուսի կանգառում ևս 13 դի է դրված:

Լրացված 17:15

Դիպուկահարների կրակից սպանվել է նվազագույնը 32 մարդ: Այս մասին հաղորդում լրագրող Արտյոմ Շևչենկոն:

Լրացված 17:20

Հարյուրավոր «տիտուշկիներ» շարժվումն են Շևչենկոյի համալսարանի հանարակացարանների ուղղությամբ: Ուսանողները պատրաստվում են ինքնապաշտպանության: Այս մասին “ЛІГАБізнесІнформ “-ին հաղորդում է համալսարանի ուսանողներից մեկը: Ուսանողները հապճեպ կերպով ինքնապաշտպանության ջոկատներ են ձևավորում` հանրակացարանում ավերածությունները կանխելու համար:

Լրացված 00:37

Ուկրաինայի առողջապահության նախարարության տեղեկություննների համաձայն Կիեւում զանգվածային անկարգությունների արդյունքում կա 75 զոհ: Նախարարության տեղեկությունների համաձայն սկսած երեքշաբթի օրվանից բուժօգնության ստանալու համար տարբեր բուժհաստատությունների է դիմել 571 քաղաքացի: Նրանցից 363-ը հոսպիտալացվել են:

Մինչդեռ որոշ բուժաշխատողներ, ովքեր իրենք մասնագիտական պարտքն են իրականացրել Մայդանում, ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակել, որ զոհերի թիվը հասնում է 100-ի:

Լրացված 01:34

Ուկրաինայի գերագույն ռադայի 236 պատգամավորներ տեղի ունեցած արտահերթ նիստում քվեարկել են զինադադարի հաստատման օգտին: Ընդունված բանաձեւի համաձայն,  միայն Գերագույն ռադան կարող է երկրում մտցնել արտակարգ դրություն: Որոշվել է՝ դադարեցնել կրակը, արգելել զենքի օգտագործումը, իսկ ուժայիններին՝ դուրս բերել Կիեւից:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ