Կենդանի տիկնիկ` առանց պլաստիկ վիրահատությունների


00:53 , 21 փետրվար, 2014

Esem.am-ը գրում է.

Վերջերս երիտասարդ աղջիկների  մոտ  տիկնիկների նմանակալու միտում է նկատվում: Ոմանք դրան փորձում են հասնել պլաստիկ վիրահատությունների միջոցով, ոմանք էլ ծնվում են հենց այդպիսին` համաչափ ու նուրբ դիմագծերով:

Բնական գեղեցկութամբ ի ծնե տիկնիկի է նման 21 ամյա ամերիկուհի Դակոտա Ռոուզը: Նա բլոգեր է, ով հայտնի է դարձել համացանցի շնորհիվ: Դակոտան նկարահանում է տեսանյութեր, որոնցում պատմում է գեղեցկության գաղտնիքների ու աղջկական թիթիզությունների մասին: Այսպիսով նա իրականացրել է հայտնի դառնալու մանկական ցանկությունը: Համացանցի միջոցով էլ նրան գտել են  և առաջարկել սկսել մոդելային կարիերա: Այժմ Դակոտան անգամ ֆիլմում է նկարահանվում: Նա շատ արագ սիրվեց ցանցաբնակների կողմից և ձեռք բերեց բազմաթիվ երկրպագուներ:

 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ