Մարդիկ կարող են ճաշատեսակի հոտը խոհարարական գրքի միջոցով զգալ


00:47 , 21 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները գիրք են մշակել, որը իսկական հեղաշրջում է: Մարմնի վրա կրելով հատուկ սարք՝ կարելի է զգալ ճաշատեսակների հոտերը: Դա սենսորային նոր խթանիչ է, որը սննդի արտադրությունում նոր հնարավորություններ է բացում: 

Խոհարարական այսպիսի տեխնոլոգիաների շնորհիվ ընթերցողը ավելի լավ կընկալի այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «եփել մինչև հոտի զգալը» և «տապակել մինչև ոսկե-շագանակագույն դառնալը»: 

Տեխնոլոգիական գիրքը կարող է աշխատել ճապոնական Scentee սարքավորման հետ, որը մարդկանց հնարավորություն է տալիս սմարթֆոնի օգնությամբ զգալ հոտը: