00:17 , 21 փետրվար, 2014
Aravot.am-ը գրում է.
Կեսօրին մոտ ուկրաինական ընդդիմությունը տեղեկություն տարածեց 17 զոհերի մասին: Մի քանի ժամ առաջ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հաղորդեց, որ զոհերի քանակը հասնում է 100-ի: Այս տեղեկությունն, ըստ ամերիկացի լրագրողների, իրենց է փոխանցել Մայդանի բժշկական ծառայության ղեկավարը: Իրադրությունը Կիևի կենտրոնում սրվեց այն բանից հետո, երբ Անկախության հրապարակի մերձակայքում գտնվող Կիևի կոնսերվատորիայի շենքի կտուրից դիպուկահարները կրակ բացեց թե ցուցարարների, և թե ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Դրանից հետո ոստիկանական ուժերը լքեցին Մայդանն` արագորեն հեռանալով կառավարության և խորհրդարանի շենքերի ուղղությամբ: Իրավապահների նահանջից ոգևորված ցուցարարները սկսեցին հետապնդել հատուկ ջոկատայիններին, սակայն մի քանի հարյուր մետր անց ընդդիմության աջակիցների առաջին շարքերը հայտնվեցին դիպուկահարների գնդակոծության տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ