00:01 , 21 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 20-ին, երգչուհի Ռիհաննան նշում է իր ծննդյան օրը: Նա 26 տարեկան է դարձել: Իր ծննդյան օրը բաբադոսցի գեղեցկուհին որոշել է անցկացնել լեռնադահուկային հանգստավայրում:
Ձնապատ լեռներից իր լուսանկարներով երգչուհին կիսվել է Instagram-ում:
Հիշեցնենք, որ Ռիհաննան ծնվել է Բարբադոսում, սակայն 16 տարեկանում արդեն տեղափոխվել է ԱՄՆ՝ սեփական կարիերան սկսելու նպատակով: 2005թ. նա թողարկել է իր առաջին Music of the Sun ալբոմը, որը ներառվել է Billboard 200 լավագույն ալբոմների տասնյակի մեջ: Այսօր արդեն երգչուհին 7 սկավառակներ ունի:
Vogue ամսագրին վերջերս տված հարցազրույցում երգչուհին պատմել է, որ երբեք ադամանդներ չի կրում, իսկ զարդերը վերցնում է Բարբադոսում գտնվող մոր խանութից: Հագուստ գնելիս նա հաճախ է տղամարդկանց համար նախատեսված խանութներ մտնում, քանի որ սիրում է ազատ հագնվել:
Ռիհաննան պատմել է, որ աշխատում է երկու ոճաբանների հետ և ձանձրանալու դեպքում հաճախ է նրանց դիմում՝ սանրվածքը փոխելու խնդրանքով: 
