Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել. Լեհաստանի վարչապետ


23:38 , 20 փետրվար, 2014

WAraratnews.am-ը գրում է.

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրամիության ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։

Տուսկը նաև նշել է, որ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները, ովքեր երեկ Կիևում հանդիպել են Յանուկովիչի հետ, անում են հնարավոր ամեն բան Ուկրաինայում արյունահեղությանը վերջ տալու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ