Ձմերուկանման բողկ

Այս բույսը տեսքով նման է ոչ մեծ բողկի կամ շաղգամի: Տրամագիծը 7-8 սմ է: Պատված է դեղնասպիտակավուն կեղևով, իսկ ներսի կողմից նման է ձմերուկի: Սովորական շաղգամի կամ բողկի նման խրթխրթան և հյութեղ չէ, բավականին կոշտ է: Կեղևի հատվածում դառն է, իսկ միջնամասում քաղցրահամ: Հարուստ է C վիտամինով և ֆոլիկ թթվով: Նրանով պատրաստում են տարբեր կերակուրներ: Կարելի է ձեռք բերել ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի ֆերմերական շուկաներից:
Սև լոլիկ

Սև լոլիկները (կումատո), Գալապագոսյան կղզիներում աճող հնագույն լոլիկների ժառանգներն են: Չափերով չեն տարբերվում սովորական լոլիկներից, իսկ համն ավելի քաղցր և հագեցած է, կեղևն ավելի հաստ է:
Կաղամբ ռոմանեսկո

Այս տարօրինակ տեսքով կաղմաբը, որոշ վկայությունների համաձայն, հանդիսանում է բրոկոլիի և ծաղկակաղամբի հիբրիդը: Ռոմանեսկո կաղամբը վաղուց աճեցվում է Հռոմի մերձակայքում: Որոշ տվյալների համաձայն՝ այս կաղմաբի մասին առաջին հիշատակումը եղել է 16-րդ դարի Իտալիայի պատմական փաստաթղթերում: Համաշխարհային շուկայում բույսը հայտնվել է 1990-ական թթ.-ին: Համով նման է ծաղկակաղամբին: Հարուստ է C և K վիտամիններով, սննդային մանրաթելերով և կարոտինոիդներով:
