22:44 , 20 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Հնդկաստանի գերագույն պալատն ընդունել է օրինագիծ՝ հարավային Անդրհա-Փրադեշ նահանգի Տելանգանա շրջանը 29-րդ նահանգ դարձնելու մասին` հաղորդում է RIA Novosti-ն:
Երեքշաբթի օրինագծին աջակցել է ստորին պալատը: Որպեսզի այն օրենքի ուժ ստանա, անհրաժեշտ է նախագահ Փրանաբ Մուքերջիի հաստատումը և հրապարակումներ թերթերում: Ակնկալվում է, որ նախագահն օրինագիծը կստորագրի մոտակա ժամանակներս:
Տելանգանան ապահովում է Անդհրա-Փրադեշի բյուջեի եկամտի 60 %-ը, շրջանում ապրում է նահանգի բնակչության 40 %-ը: Շրջանին նահանգի կոչում շնորհելու շարժումը սկսվեց, քանի որ շատ բնակիչներ կարծում են, որ Անդհրա-Փրադեշի իշխանությունները բավականաչափ բան չեն անում ռեսուրսներով հարուստ իրենց շրջանի համար: