Կիևում արյունահեղությունը շարունակվում է. զոհերի եւ վիրավորների թիվն ավելանում է (photos)


22:20 , 20 փետրվար, 2014

Կիևում արյունահեղությունը շարունակվում է. զոհերի եւ վիրավորների թիվն ավելանում է: Առավոտյան ժամը 6:00-ից Կիևի փողոցներում ցուցարարների ուղղությամբ բացված կրակը չի դադարում: Զինված են նաև ցուցարարները: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվությունը փոխվում է ամեն րոպե: վերջին տվյալներով զոհերի թիվը մոտենում է 70-ի: Հիվանդանոցներում հարյուրավոր վիրավորներ կան: