Գազը որակո՞վ է, թե՞ ոչ. կպարզի կառավարական հանձնաժողովը


21:59 , 20 փետրվար, 2014

Գազը որակո՞վ է, թե՞ ոչ. կպարզի կառավարական հանձնաժողովըArmnewstv.am-ը գրում է.

Կառավարությունը որոշեց գազի կալորիականությունն ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել: Վարչապետը գիտի, որ սա շարունակում է մնալ հասարակության հուզող խնդիրներից մեկը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վարչապետին տեղեկացրել է, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք մտահոգություններ են հայտնել, որ գազի կալորիականությունը նորմայի սահմաններում չէ:
Գազ սպառող խոշոր ընկերությունները ստուգել են կալորիականությունը և դրական ցուցանիշեր ներկայացրել, բայց այս ցուցանիշերը ևս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին
Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանն առաջարկել է շարժական լաբորատորիա ստեղծել կալորիականության ստուգման համար: Վարչապետը ընդունել է առաջարկը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ