Հարց հոգեբանին. Կապված եմ ամուսնացած տղամարդու հետ


22:00 , 20 փետրվար, 2014

Հարցը Բլոգ Նյուզի խմբագրություն  ուղարկել մեր ընթերցողուհին

Ես կապված եմ ամուսնացած տղամարդու հետ: Այս ամենը տևում է արդեն 2 տարի: Նա ամուսնացած է և 3 երեխա ունի, սական կնոջը չի սիրում, միասին են միայն երեխաների համար: Մենք տուն ենք վարձել և կարելի է ասել միասին ենք ապրում: Ամեն օր գալիս է ինձ մոտ, աշխատանքից վերցնում գնում ենք մեր տուն, բայց ժամը 9-ին միշտ թողնում է ինձ մենակ ու տուն գնում երեխաների մոտ: Այս հողի վրա ես արդեն նեռվային խանգարում եմ ստացել, գիշերները լացում եմ ու չեմ կարող քնել, ես ուզում եմ նոռմալ ընտանիք, ամուսին, երեխաներ: Ուզում եմ նա միայն իմը լինի, նրան եմ ուզում, ուրիշին չեմ ուզում, բայց և չեմ ուզում այդ երեխաների և նրանց մոր անեծքին արժանանամ: Ուրիշների հետ երևի թե չի էլ ստացվի, ինձ արդեն սիրուհու անունը կպած կլինի ամբողջ կյանքում: Ինչ անեմ, ձեր հոգեբաններից մեկը կօգնի՞, խնդրում եմ, խորհուրդ տվեք

Պատասխանում է հոգեբան Աննա Բադալյանը

Բավականին խճճված իրավիճակ է, խճճված հոգեբանական առումով: Ինչու.? Ասեմ՝ նախ ստեղծված է փակուղի և հոգեբանական և սոցիալական դրսևորման առումով, հետո գեր լարված և տագնապային հոգեվիճակ է ձեզ մոտ, ձեր տղամարդը վճռական չի, նրա ընտանեկան մթնոլորտն էլ հաստատ դյուրին չի , իսկ ամենասարսափելին նրա երեք երեխաների վիճակն է ........և այսպես էլի տարբեր փաստարկներ , բայց հիմա ավելի մանրամասն վերլուծենք հիմնական կարևոր խնդիրները: Եկեք գտնենք ելքը: Ու որքան էլ այն լինի ձեզ համար ոչ ցանկալի խնդրում եմ պատրաստ եղեք ընդունել այն ըմբռնումով: Ի սկզբանե ասեմ բավականին ըմբռնումով եմ մոտենում ձեր սիրո զգացումին, բայց պնդրում եմ ինքներդ ձեզ հարց տվեք ու որքան հնարավոր է անկեղծ պատասխանեք / անկեղծ ............ ձեզ ոչ ոք չի լսում/ դա սեր է, թե կախվածություն: երբ կգտնեք պատասխանը կգտնեք նաև խնդիրը լուծելու եզրը: Իսկ ես շարունակեմ իմ բարձրաձայն մտորումները ձեզ հետ: Հարգելիս ինչ եք կարծում ձեր տղամարդը մի փոքր անվճռական չի? / անկեղծ ............ /, ես կարծում եմ նրա վարքը ձեր հանդեպ , իր երեխաների հանդեպ անարդարացի է, քանի որ դուք իրականում ստանում եք ոչ թե սեր այլ տագնապ: Ինչ եք կարծում?/ անկեղծ ............ : Ի դեպ ես ամենևին չեմ հասկանում նրա այն արդարացումը , թե չի ամուսնալուծվում երեխաների պատճառով, կարծում եք? / անկեղծ ............ /: Ասեմ ես կարծում եմ , որ ոչ, ուղակի նա հարմարվել է իրավիճակին խուսափում է փոփոխությունից, չէ որ այն կարող է նոր դժվարություններ բերել: Իսկ ինչ վերաբերում է այն արդարացմանը, թե խնայում է երեխաներին կամ կեղծ է, կամ էլ նա ինքն էլ չի ընկալում իր ստեղծած իրավիճակի վտանգավոր ու տագնապային իրավիճակը : Ասեմ ավելին նա ավելի վնասում իր երեխաներին , նրանք զգայուն էակներ են ու բավականին լավ զգում են գոյություն ունեցող մթնոլորտը: Ամուսնալուծվել ամենևին չի նշանակում մոռանալ և անտեսել երեխաներին, հասուն մարդը ամեն պարագայում էլ իր զավակներին նեցուկ է: Եվ վերջապես հարգեք ձեզ, դուք արժանի չեք նման վերաբերմունքի: Ինչևէ որոշողը դուք եք: ՄՏԱԾԵՔ ......... ՔՆՆԱՐԿԵՔ.........ՈՐՈՇԵՔ... բայց չմոռանաք ներքին երկխոսության ժամանակ լինել ԱՆԿԵՂԾ: