21:53 , 20 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Tert.am–ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, պատասխանելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի այն հայտարարությանը, որ թեմաներ չունենալուց դրդված, ընդդիմադիրները փորձում են երկրի և ժողովրդի հնարավոր բոլոր դժգոհություններից», ասաց, որ իշխանությունները պետք է ականջալուր լինեն ընդդիմության դժգոհություններին։ «Մեկ-մեկ դուրս եկեք փողոց, ժողովրդի հետ, որտեղ հավաքված են, որտեղ բողոքում են, գնացե՛ք լսեք՝ ինչ են ասում»,– ասաց նա:
- Տիկի՛ն Բախշյան, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, այսօր Panorama.am –ի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե թեմաներ չունենալուց դրդված, ընդդիմադիրները փորձում են երկրի և ժողովրդի հնարավոր բոլոր դժգոհությունները՝ սկսած սոցիալական խնդիրներից, բնակչության դժվարություններից, ի մի բերել ու մի մեծ վինեգրետ սարքել: Իշխանությունը, իրո՞ք կարծում է, որ երկրում «թեմաներ» չկա՞ն:
- Չեմ կարդացել Ձեր նշած հարցազրույցը, բայց այն ինչ ուղղակի չէ՞ մեջբերեցիք, առնվազն իրեն պատիվ չի բերում: Նախ՝ նրա համար, որ ընդդիմադիր ուժերը կոչված են խոսել այն մասին, թե ինչ քաղաքական սխալներ է անում իշխանությունը: Իր գործը, կոչումը, առաքելությունը դա է: Եվ կոծկել ու ջայլամի պես թաքնվել այդ հայտարարության տակ՝ ասելով, թե ընդդիմությունը, որովհետև ասելիք չունի, ժողովրդին ներկայացնում է դժգոհության առիթ տվող թեմաներ, դա ինչ ասեմ՝ քաղաքական դաշտում գործող մարդու համար անթույլատրելի է՝ մեղմ ասած: Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցչին թվում է, որ թեմաներ չկան քննադատելու ու դրանք պետք է հավաքվեն արհեստականորեն … կրկնեմ՝ այն, ինչ ասում է տիկին Նաղդալյանը, չեմ ուզում կոպիտ բան ասել, բայց այդ ձևով թաքնվել իրականությունը ներկայացնելիս, իրականությունը թաքցնելու այդ ձևը, մեղադրելով ընդդիմադիր քաղաքական ուժերին, հասարակության առաջ ծառացած խնդիրները բարձրաձայնելու պարտավորութունը նսեմացնելով, դա պատիվ չի բերում իրեն: Այդ խնդիրները կան, եթե ինքը չի տեսնում որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ, չի նշանակում, որ չկան: Ու շատ ավելի վատ իրենց համար:
– ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը նման դեպքերում ասում էր՝ «չեք տեսնում, ակնոց կրեք»։
- Այո, եթե չեք տեսնում՝ ակնոց դրեք, չեք տեսնում ու չեք լսում՝ մեկ-մեկ դուրս եկեք փողոց, ժողովրդի հետ, որտեղ հավաքված են, որտեղ բողոքում են, գնացե՛ք լսեք՝ ինչ են ասում: Ամեն տեղ, էսպես ասած՝ ամեն խաչմերուկում ժողովուրդը՝ նեղսրտած, լցված, հոգնած, վիրավորված բողոքում է: Ու իրենք դրանից հետո չեն լսում, ու հետո ընդդիմությանը մեղադրում են, որ ասելիք չունեն: Ու եթե չեն տեսնում, լսում՝ մենք ասում ենք, բարձրաձայնում ենք, հուշում ենք, ճանապարհն էլ ենք ասում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ