Էսօր Մայդանում ոտքից գլուխ սադրանք ա


19:28 , 20 փետրվար, 2014

Ասում եմ, չէ՞. էսոր Մայդանում ոտքից գլուխ սադրանք ա: Ի սկզբանե ինձ խիստ տարօրինակ էր թվում, թե ինչի՞ ա բերկուտը տենց ցուցադրական, կամերաների առաջ դուխով կրակում-մրակում, մինչդեռ ուրիշ ժամանակ, իրանց տալի սպանում էին, իսկ իրենք ձեն չէին հանում: 

Խնդրեմ. ուկրաինական էջերից մեկը այս լուսանկարի վրա շատ պարզ բացահայտել է ֆալսիֆիկացիան: Իրականում սա բերկուտի մարտիկներ չեն, այլ բերկուտի համազգեստ կրող (եթե կհիշեք, մի քանի շաբաթ առաջ աղմուկ կար, որ ընդդիմադիրները փողով բերկուտի համազգեստ են գնում՝ նախկին ու գործող բերկուտի մարտիկներից)՝ աջ ծայրահեղականներ ու հենց նկարի վրա ապացուցվում ա դա.

- Նախ նրանք ինքնաձիգերը АКСУ տիպի են, իսկ Կալաշնիկովի այս տիպը վաղուց հանված է Բերկուտի սպառազինությունից: Իսկ այ Ուկրաինայի Արևմուտքում գրավված բազմաթիվ զինապահեստներում ԱԿՍՈւ վագոններով կար...

- Նրանց վրա չկան տարբերանշաններ, բայց փոխարենը կան դեղին ժապավեններ (հավանաբար իրար տարբերելու համար)

- Նրանք անգամ բանակային կոշիկներով չեն, այլ թեթև քաղաքացիական կոշիկներով, ինչը ևս աներևակայելի է իրական բերկուտի պարագայում:

Այնպես որ, ականատես ենք լինում ակնհայտ սադրանքների, որոնց միջոցով ինչ-ինչ ուժեր պղտոր ջրում ձուկ են որսում, իսկ Ուկրաինայում դրա արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվում: