Դնեպրոպետրովսկի մարզում բնակիչները կանգնեցրել են դեսանտայիններով գնացքը


21:21 , 20 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Դնեպրոպետրովսկի մարզում տեղացիներն ու ցուցարարները կանգնեցրել են դեսանտայիններով գնացքը: Այս մասին հայտնում է svoboda.org.ua-ի մամլո ծառայությունը: 

Դնեպրոպետրովսկի Նովոմոսկովյան շրջանի Մելիորատիվնոե գյուղում «Օռլովշչինա» երկաթուղային կայարանի մոտ տեղացիներն ու ցուցարարներն արգելափակել են գնացքը, որով Կիև էր ուղևորվում Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի Դնեպրոպետրովսկի օդադեսանտային 25-րդ բրիգադը: 

Ավելի վաղ վերջիններս տեղակայված էին Նովոմոսկովյան շրջանի Գվարդեյսկոյե գյուղում: