ԵՄ-ն էմբարգո կկիրառի Ուկրաինայում զենք մատակարարելու վրա


19:02 , 20 փետրվար, 2014

ԵՄ-ն էմբարգո կկիրառի Ուկրաինայում զենք մատակարարելու վրաPanorama.am-ը գրում է.

Եվրամիությունը որոշել է Ուկրաինայում ընթացող արյունահեղության հետ կապված սպառազինության էմբարգո կիրառել: 
Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն` հղում անելով «Ռոյթերզին»: Նաև պատժամիջոցներ կկիրառվեն այն անհատների վրա, ում պատասխանատու  հանարում  իրավապահ մարմինների և ընդդիմության բախման ժամանակ ուժ կիրառելու  համար:

Եվրամիության ներկայացուցիչները նշել են, որ բանաձևի տեքստը վերջնական չէ և դեռ կարող է փոփոխվել: Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին հայտարարությունը նախատեսվում է ընդունել Բրյուսելում արտգործնախարարների արտահերթ հանդիպման ժամանակ, որը նախատեսված է փետրվարի 20-ին: Այն կսկսվի Մոսկվայի ժամանակով 18:00-ին, հայտնում է «Agence France-Presse»-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ