18:49 , 20 փետրվար, 2014
Մարդ կա իրա ֆեյսբուքյան էջում գրում է.
«Զոհերի թիվը բազմապատկվելու է: Արդեն մարտական զենք օգտագործելու համար պաշտոնական հրաման տվեցին Ուկրաինայում: Աստված ձեզ պահապան, չնահանջե՛ք»:
Դե արի ու այս դատողության հետ համակերպվի: Եղբայր, հիմա դու խաղաղությա՞ն կոչ ես անում, թե արյունահեղության... Համ ասում ես` Աստված ձեզ հետ, համ ասում ես` «զադնի չդնե՛ք»: Իրոք զարմանում եմ, անկեղծ, զարմանում եմ: Դեռ ավելին` Աստծուն էլ վկայակոչում է դառնալ վկա այդ խելագարությանը: Եղբայր, թարգի՛ր, բառակույտեր շաղ տալով` հեղափոխական չես դառնա: Սիրիր մարդուն, որ Աստված էլ քեզ սիրի....