18:40 , 20 փետրվար, 2014Esem.am-ը գրում է.
Նորաձևություն ասվածը ոչ միշտ է իր հետ նորամուծություններ բերում: Բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստները շրջանառության մեջ են մտել դեռևս 40-ականներից` Քրիստիան Դիորի «թեթև ձեռքով»: Սակայն դրանք ավելի հայտնի դարձան, երբ այդպիսի կիսաշրջազգեստով ներկայացավ Ժակլին Քենեդին: Մինչ օրս դրանք շատ արդիական ու պահանջված են: Պատճառն այն է, որ այն սազում է գրեթե բոլորին` ընդգծելով գոտկատեղն ու բարեմասնությունները: Այս կիսաշրջազգեստով կարող ես ստեղծել դասական, գործնական կամ յուրօրինակ երիտասարդական կերպար:

Գործունյա կանայք այն կարող են հագնել վերնաշապիկի հետ` ընդգծելով իրենց կանացիությունը: Ի դեպ, կոնքերից բարձր կիսաշրջազգեստը «թաքցնում» է փորիկը: Իսկ եթե կազմվածքդ իդեալական չէ, կարող ես վերնաշապիկի վրայից երկար պիջակ հագնել և գոտկատեղին գոտի կապել պիջակի վրայից:



Ռոմանտիկ օրիորդները կարող են այս կիսաշրջազգեստը համադրել «թույլ» բլուզների հետ, որոնք կարող են լինել ուռուցիկ թևերով: Այս համադրությունը շատ գեղեցիկ կլինի, հատկապես այն ժամանակ, երբ հագնում ես «մատիտ-կիսաշրջազգեստ»:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ