Մարդկանց հետ հեշտ և արդյունավետ շփվելու 7 միջոց


18:05 , 20 փետրվար, 2014

➊  Երբ ինչ-որ մեկը բորբոքված ու նյարդայնացած է, կանգնեք նրա կողքին և ոչ թե նրա դիմաց: Այսպես դուք նրա համար ավելի քիչ կընկալվեք որպես սպառնալիք, ու նա կսկսի հանգստանալ:

Ինչ-որ մեկին դիմելիս սկսեք ձեր խոսքը «Քո/Ձեր օգնության կարիքն ունեմ» արտահայտությամբ: Մարդիկ չեն սիրում չօգնելու մեղավորության զգացումը: «Քո/Ձեր օգնության կարիքն ունեմ» արտահայտությունը կմեծացնի այդ մարդուց օգնություն ստանալու հավանականությունը:

Վերաձևակերպեք այն, ինչ ասվում է ձեզ, ու այն կրկնեք ասողի համար: Սա կստիպի նրանց մտածել, որ լսում ես նրան ու իսկապես հետաքրքրված ես այն ամենով, ինչ նա ասում է: Դա գնահատվածության զգացում է փոխանցում ու ստիպում ձեր հանդեպ դրական տրամադրվել: Բնականաբար, պետք չէ սա չարաշահել:

Եթե ուզում ես ինչ-որ մեկը համաձայնի ձեզ հետ՝ նրա հետ խոսելիս գլխով արեք: Սա կստիպի նրան նույնպես գլխով անել, ինչն էլ իր հերթին կստիպի ենթագիտակցորեն կարծել, որ համաձայն է ձեզ հետ:

Եթե ինչ-որ մեկը բացասական տրամադրվածություն ունի Ձեր հանդեպ, նրանից կարճ ժամանակով խնդրեք, օրինակ, իր մատիտը: Սա այնքան փոքրիկ խնդրանք է, որ նա չի կարող մերժել, ու սա կստիպի նրան դրականորեն վերաբերվել ձեզ:

Ծալեք ձեր ձեռքերը, ստուգեք՝ որքանով է նա հետաքրքրված ձեզնով: Երբ ինչ-որ մեկը հետևում է ձեզ՝ շատ հավանական է, որ նա կսկսի կրկնօրինակել: Ծալեք ձեր ձեռքերն ու տեսեք՝ արդյոք նա կրկնում է:

Երկխոսության ընթացքում մի քանի անգամ կրկնեք մարդու անունը: Սա ձեզ  կօգնի ավելի լավ հիշել այն (եթե առաջին անգամ եք հանդիպել նրան), ինչպես նաև նրան ձեր հանդեպ դրականորեն կտրամադրի: