17:57 , 30 հունիս, 2012- Դուք գիտեք, ամբողջ ֆեյսբուքը Ձեզ հայհոյում է եւ կոչ են արել բոյկոտել «Հարսնաքարը»:
- Ինչ անեմ…
- Ուզում եմ Ձեր մեկնաբանությունը լսել:
- Ես մեկնաբանել եմ արդեն, որ Դուք չեք տեսել, ես ինչ անեմ… Էս քանի հատ լրագրող կա…
- Դուք չգիտեք, որ օրենքի պահանջով կան բազմաթիվ լրատվամիջոցներ եւ լրագրողներ:
- Ես արդեն հայտարարել եմ բոլորին… /տու, տու, տու…/:
- Ինչու եք անջատում հեռախոսը, Ձեզ հետ լրագրող է խոսում ի վերջո…
- Լեզվակոխ մի արա է… Ես ասել եմ՝ քննությունը կավարտվի, ես ինչ պետք ակասեմ…/տու, տու…./:
- Մի վիրավորեք: Ես կատարում եմ իմ մասնագիտական պարտավորությունը:
- Ինչ եք ուզում ինձնից դուք….. Ես ձեր….,- գոռաց Նեմեց Ռուբոն եւ անջատեց հեռախոսը:
Հատկանշական է, որ անգամ այս ամենից հետո Հայրապետյանը հավատարիմ է մնում իր լկտի ու անդաստիարակ վարքին։