Եթե ուղղափառ չեն, ուրեմն հանգիստ կարելի՞ է սպանել, խոշտանգել


17:46 , 20 փետրվար, 2014

Այն, որ Ուկրաինայի հոգևորականները տարբերվում են Հայաստանի հոգևորականների մեծ մասից (ասում եմ մեծ մասից, քանի որ մտերիմ եմ կամ ճանաչում եմ տասնյակ հոգևորականների, որոնք մեծատառով մարդ են), գաղտնիք չի. նրանք ցույց են տվել, թե ինչպես են կանգնած ժողովրդի կողքին, բայց չեմ կարա հասկանամ այս միտքը, որը քիչ առաջ արտաբերվեց.

«Ինչպես կարող է ուղղափառը ուղղափառի վրա կրակի»....Բա սա Աստծուն հավատող մարդու խո՞սք է, բա սա հոգևորականի խո՞սք է:
Այսինքն, եթե ուղղափառ չեն, ուրեմն հանգիստ կարելի՞ է սպանել, խոշտանգել, հա՞:

Կրոն, ազգություն, մաշկի գույն և այլն... սրանք 2-րդական են. կարևորը մարդու մեջ գերակշիռ լինեն մարդկային արժեքները, մարդու մեջ ավելի շատ մարդ լինի, քան անասունը....