Կիևում առաջիկա ժամերին կարող է սահմանվել արտակարգ դրություն. Դիմադրության ազգային շտաբ


17:26 , 20 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի Դիմադրության ազգային շտաբը հայտարարել է, որ մոտակա ժամերին ուկրաինական իշխանությունները Կիևում կսահմանեն արտակարգ դրություն՝ հաղորդում է «Էսպրեսո» հեռուստաընկերությունը:

Շտաբում հավաստիացնում են, որ արտակարգ դրություն սահմանելու դեպքում կանջատվեն համացանցը և բջջային կապը: Ակտիվիստները բոլորին կոչ են անում դուրս գալ Մայդան, իսկ ուկրաինական և արտասահմանյան ԶԼՄ-ներին կոչ են անում կենտրոնական հրապարակ ուղարկել թղթակիցների:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետևանքով, պաշտոնական տեղեկատվության համաձայն, զոհվել է 35 մարդ, ԶԼՄ-ները հաղորդում են 50 զոհի մասին: