Կիևի քաղաքապետը դուրս է եկել Ռեգիոնների կուսակցությունից. առաջիկա ժամերին Կիևում արտակարգ դրություն կհայտարարվի (ուղիղ)


17:08 , 20 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեենկոն դուրս է եկել իշխող Ռեգիոնների կուսակցությունից և խոստացել է վերսկսել մետրոյի աշխատանքը, հաղորդում է УНИАН-ը: 

Կիևի քաղաքային վարչակազմի կայքում հրապարակված՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված հայտարարության մեջ նա ասել է, որ իր վրա է վերցնում Կիևի կենսագործունեության անձնական պատասխանատվությունը:

«Ոչ մի իշխանություն արժանի չէ մարդկային զոհերի: Ոչ մի օլիգարխ չի մահացել, ոչ մի քաղաքական գործիչ չի մահացել, ես զբաղված եմ տասնյակ հասարակ մարդկանց թաղումով: Առաջարկում եմ յուրաքանչյուր ժողովրդական պատգամավորի, անկախ կուսակցական տոմսից, կենդանի շղթա կազմել համազգեստով Ուկրաինայի քաղաքացիների և քաղաքացիական հագուստով քաղաքացիների միջև՝ մարտական գործողությունների և արյունահեղության դադարեցման համար»,- ասել է Մակեենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ