16:56 , 20 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային, այս մասին տեղեկացնում են ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պետական այցից հետո երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ակնառու է համագործակցության զարգացման պատրաստակամություն՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ստորագրված մի շարք համաձայնագրերով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն առաջիկայում, և ավելի իրատեսական արդյունքներ կարձանագրվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ