Հայտնվել է տեսանյութ, որն ապացուցում է, որ Մայդանում հավաքված ցուցարարները զոհվում են դիպուկահարների գնդակներից


16:50 , 20 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Համացանցում հայտնվել է Радио Свобода-ի լրագրող Իգոր Զախանչենկոյի հեղինակային տեսանյութը, որն ապացուցում է, որ Կիևի Մայդանում հավաքված ցուցարարները զանգվածաբար զոհվում են դիպուկահարների արձակած գնդակներից, որոնք կրակում են հյուրանոցների տանիքներից: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Ուժայինները ցուցարարների վրա կրակում են Կիևի Գրուշևսկի փողոցում:

Կիևում բախումների սկզբից ի վեր մահացել է 35 մարդ, նրանցից 9-ը՝ առողջապահական հաստատություններում, հաղորդվում է Ուկրաինայի առողջապահության նախարարության կայքում: