16:44 , 20 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
«Financial Times»-ն անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին` տպագրելով «Էրդողանը հաստատում է իր հաղթանակը կաշառակերության վերաբերյալ հետաքննության պայքարում» խորագրով հոդված, որը ներկայացնում ենք` որոշ կրճատումներով:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը հայտարարել է կաշառակերության դեմ պայքարի հետաքննության հարցում տարած հաղթանակի մասին, որը նա բնութագրել է որպես պետական հեղաշրջման փորձ այն ժամանակ, երբ վիճահարույց համացանցի օրենքը ստորագրվեց:
«Հեղափոխությունը, որ սկսվել էր դեկտեմբերի 17-ին, լիովին անհետացել է»,- նշել է Էրդողանը խորհրդարանում՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերին հետևել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ երեքշաբթի գիշերը, համացանցի վերահսկման մասին օրինագծի ստորագրումը:
Օրենսդրությունը քննադատվել է և՛ Թուրքիայի ընդդիմության առաջնորդների, և՛ Եվրամիության կողմից, այն համարելով որպես խոսքի ազատության սահմանափակում: Սակայն, պարոն Գյուլը նշել է, թե դա ստորագրել է հասկանալով, որ ապագայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, ներառյալ արգելափակված կայքերի հետ կապված նոր պահանջներ, որոնք կհաստատվեն դատարանի կողմից 24 ժամվա ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ