«Իհարկե գտնում եմ, որ գազի հետ խնդիր կա, բայց չեմ կարող ասել, թե ինչով է դա պայմանավորված». փոխնախարար


16:02 , 20 փետրվար, 2014

«Իհարկե գտնում եմ, որ գազի հետ խնդիր կա, բայց չեմ կարող ասել, թե ինչով է դա պայմանավորված». փոխնախարարPanorama.am-ը գրում է.

Գազի կալորիականության և որակի հետ կապված խնդիրներ եղել են նաև 2000-ականներին, սակայն դրանք այն ժամանակ լուծվել են: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը` անդրադառնալով Հայաստան ներկրվող գազի կալորիականության և որակի հետ կապված մտահոգություններին, որոնք առաջացել են հանրության շրջանում:

Ըստ փոխնախարարի` այն ժամանակ առաջացած խնդիրները լուծում են ստացել տնտեսվարողների ջանքերով: Մասնավորապես, տնտեսվարողների նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ստեղծվել է լաբորատորիա, որտեղ էլ կատարվել են համապատասխան չափումներ:

Լ.Շահվերդյանի խոսքերով` եթե հիմա էլ նմանատիպ լաբորատորիա ստեղծվի, ապա խոսակցությունները կվերանան: 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կստուգի հանրությանը մատուցվող գազի կալորիականության մակարդակը:

Հարցին, թե արդյոք ստեղծվելիք հանձնաժողովը անաչառ ուսումնասիրություններ կկատարի, Լ.Շահվերդյանը նշեց, որ այդ հանձնաժողովում ընդգրկվելու են մասնագետներ, գիտնականներ, այլ ոչ թե չինովնիկներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ