15:56 , 20 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը «Նաիրիտ»-ի աշխատակիցների հաշիվներին մեկ ամսվա աշխատավարձ կփոխանցվի:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փետրվարի 12-ին Կառավարության շենքի, իսկ այնուհետ՝ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել, պահանջելով ինչպես «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը, այնպես էլ իրենց 15 ամսվա աշխատավարձերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ