Մայդանում վիրավորների ու զոհերի թիվը գնալով աճում է. «Բերկուտի» մի քանի աշխատակից Կիևում գերի է վերցվել


15:24 , 20 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Կիևի Անկախության հրապարակում շարունակվում են ցուցարարների և ուժայինների միջև բախումները, ինչի արդյունքում աճում է զոհերի և վիրավորների թիվը: 

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ակտիվիստները կրկին գրավել են Ուկրաինական տունը և շուրջը բարիկադներ կառուցել, որոշ ակտիվիստներ հետապնդում են փախչող ուժայիններին: Լուրեր են շրջանառվում, որ «Բերկուտի» մի քանի աշխատակից Կիևում գերի են վերցվել: