15:26 , 20 փետրվար, 2014Ես առավոտվանից ինձ ճղում եմ, որ էս սնայպերային կրակոցներից ամերիկացիների հոտ ա գալիս, որովհետև միևնույն սցենարն ա, ինչ բոլոր նմանօրինակ դեպքերում. անհայտ սնայպերները սկսում են սպանել ժողովրդին ու ոստիկաններին, երկու կողմն էլ գազազում ա միմյանց վրա ու սկսում են մորթել իրար:

Հիմա լայնորեն տարածվում ա մի տեսանյութ, որտեղ մի քանի ցուցարարների սնայպերը գնդակահարում է, երբ նրանք վահաններով պատսպարված փորձում են առաջ շարժվել:
Եթե ուշադիր դիտեք տեսանյութը, ապա 16-րդ վայրկյանում կտեսնեք, թե ինչպես է գնդակը կպնում ծառին, ընդ որում, այն կարող էր դիպչել այդ ծառի այդ կողմին, միայն եթե կրակոցը ցուցարարների հետևից արձակված լիներ, իսկ ցուցարարները իրենց վահաններն ուղղել են լրիվ հակառակ ուղղությամբ:
Այս տեսանյութը լուրջ հիմք է, որպեսզի եզրակացնես, որ առնվազն տվյալ դրվագում ցուցարարներին սպանում են կա՛մ յուրայինները, կա՛մ էլ յուրային ձևացող, բայց երրորդ ուժերի գործակալները: Փաստը մնում է փաստ՝ կրակոցները հետևից էին...